Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-3 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում այսօր ցերեկը սպասվում է +2-ից +7, փետրվարի 13-ի գիշերը +2-ից -6, ցերեկը +5-ից +10 աստիճան տաքություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







