Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:38

Եվրախորհրդարանում Ադրբեջանին կոչ են արել զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից

Եվրախորհրդարանում Ադրբեջանին կոչ են արել զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն իր զեկույցում դատապարտել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ արել Բաքվին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։

Ինչպես տեղեկացնում է Եվրախորհրդարանի կայքը, պատգամավորները «խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը», նշվում է, որ այն խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը։

«Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմամյա հակամարտության հետ, զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Նա նաև կոչ է անում երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղ պայմանագրի վրա, իսկ ԵՄ — ին՝ մշտապես մասնակցել, հանդես գալ որպես միջնորդ և արդյունավետորեն նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը», — ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորներն ընդգծել են, որ «ցանկացած նման խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց արագ և անվտանգ վերադարձը»:

Զեկույցում ողջունվում է Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ուժի մեջ մտնելը 2021 թվականի մարտին և դրա իրականացման Հայաստանի հանձնառությունը։ «Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատում Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռնարկած նշանակալի բարեփոխումների և մանրակրկիտ ժողովրդավարացման գործընթացի համար, այն բարեփոխումների համար, որոնց շնորհիվ երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար», — ասված է հաղորդագրության մեջ: Զեկույցում նաև կոչ է արվում Բրյուսելին և Երևանին սերտորեն համագործակցել CEPA-ի շրջանակներում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Զեկույցում «ճանաչվում է Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ և կոչ է արվում կառավարությանը շարունակել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը»:

Միևնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում մեդիա միջավայրը «նախկինի պես բնութագրվում է բևեռացմամբ»՝ մտահոգություն հայտնելով «լրագրողների նկատմամբ ատելության և ֆիզիկական բռնության դեպքերի կապակցությամբ»:

«Պատգամավորները նաև մտահոգված են Հայաստանում ռուսական ապատեղեկատվության անողոք արշավներով, որոնք ուղղված են Եվրամիության և Արևմուտքի դեմ, և կոչ են անում ջանքեր գործադրել երկրի մեդիա հատվածի բազմազանության ուսուցման և բարելավման համար, ինչպես նաև նպաստել մեդիագրագիտության բարձրացմանը: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ ցանկացած միջոց չպետք է հանգեցնի լրագրողների նկատմամբ  կամ խոսքի ազատության սահմանափակումների», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Արտաքին գործերի կոմիտեում քվեարկությունից հետո զեկույցի տեքստը կներկայացվի Եվրոպական խորհրդարանի հավանությանը:

Հունվարին Եվրախորհրդարանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության 2022 թվականի տարեկան զեկույցում նույնպես դատապարտել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+