Ամերիկյան ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին մոտ 1 մլն դոլար են վճարել Մայամիում Hedge Fund Week բիզնես համաժողովում ելույթ ունենալու համար, հաղորդում է Entrepreneur-ը: Միջոցառման կազմակերպիչները հրաժարվել են մեկնաբանել աստղի հոնորարի չափի մասին տեղեկությունները։ Միջոցառման տոմսերի արժեքը, պարբերականի տվյալներով, կազմել է մոտ 10 հազար դոլար։
Քարդաշյանը ելույթ է ունեցել iConnections Global Alts համաժողովում՝ խոսելով իր մասնավոր ներդրումային բիզնես նախագծի՝ SKKY Partners-ի մասին՝ համահիմնադիր Ջեյ Սեմոնսի հետ միասին։ Նա նշել է, որ ընկերությունը կենտրոնացել է սպառողական ապրանքների, հյուրանոցային բիզնեսի, շքեղ ապրանքների, թվային առևտրի և մեդիայի ոլորտում ներդրումների վրա: «Քարդաշյանը բուռն ծափահարություններ է ստացել, երբ բեմ է բարձրացել։ Ես ուրախ եմ տեսնել, թե ինչպես է հասարակությունը աջակցում կին խոսնակին ներդրումային ոլորտում, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ», — ասել է միջոցառումը ղեկավարող Ռոն Բիսկարդին։
Հունվարի վերջին Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների առջև, որտեղ պատմել է իր Skims ընկերության մասին, որից հետո քննադատության է ենթարկվել իր հասցեին։ Սոցցանցերի օգտատերերի մի մասը հայտարարել է, որ Քարդաշյանի ելույթները «Հարվարդի պես հարգված հաստատության մակարդակ չեն»։
KKW Beauty-ի հիմնադիրը և ռեալիթի աստղը ստեղծել է իր սեփական բիզնես կայսրությունը՝ 2021 թվականին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվելով։
Հիշեցնենք, որ Քարդաշյանը հունվարի 4-ին ի պաշտպանություն արգելափակված Արցախի կոչ է արել ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել այս խնդրին։ «Արցախը մթության մեջ է Ադրբեջանի շրջափակման պատճառով։ Մեզ պետք է ամբողջ աշխարհի ուշադրությունը», — գրել է Քարդաշյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







