Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:37

Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման մասին

Սա դանակ է հայերի մեջքին. ֆրանսիացի  սենատորները՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման մասին

Ֆրանսիայի Սենատի մի շարք պատգամավորներ դատապարտել են ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը՝ այն անվանելով խայտառակություն, դանակ՝ հայերի մեջքին:

«ԵՄ-ի և Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրի նախագիծը դանակ է հայերի մեջքին: Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ սակարկելով դահիճների հետ։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այդ ստոր համաձայնագիրը»,-գրել է ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայոն՝ հրապարակելով էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի Twitter-ում արված գրառումը, որը, կարևորելով Ադրբեջանի համագործակցությունը, ընդգծել էր նաև Ադրբեջանի՝ վերականգնվող էներգիայի չօգտագործված ներուժի մասին:

ԵՄ մտադրություններինի սուր է արձագանքել նաև ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

«Դադարեցրեք բռնապետերին սիրաշահելը: Դադարեցրեք խայտառակությունը, մենք գազ չենք ուզում: Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք: Մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,-Twitter-ում գրել է Անն-Լորանս Պետելը:

Հիշենենք, որ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու օգնությունը ԵՄ-ի համար դժվար ժամանակահատվածում էներգետիկ անվտանգության ոլորտում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+