Փետրվարի 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ կենտրոնը։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, փետրվարի 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ:
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, փետրվարի 2-ի երեկոյան և 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 3-5մ/վ, փետրվարի 2-ին, 3-ին, 5-ին, 6-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի և 4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







