Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

«Ոչ միայն խոսքով, այլև գործով». Չավուշօղլուն՝ Երևանից Անկարայի սպասելիքների մասին

«Ոչ միայն խոսքով, այլև գործով». Չավուշօղլուն՝ Երևանից Անկարայի սպասելիքների մասին

Անկարան, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայկական կողմից ակնկալում է անկեղծություն «ոչ միայն խոսքով, այլև գործով», ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ում հայրենակիցների հետ հանդիպմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Հուսով եմ՝ Հայաստանն անկեղծ քայլեր կձեռնարկի դեպի խաղաղություն։ Ցավոք սրտի, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց քայլեր։ Բլինքենն ասել է, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք սա տեսնել ոչ թե խոսքով, այլ գործով»,- շեշտել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ես կարող եմ բացահայտ հայտարարել, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի անունից. Անկարան և Բաքուն անկեղծորեն հակված են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։

Հունվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել էր Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր Թուրքիայի Անթալիայում կայանալիք համաժողովին մասնակցելու և Չավուշօղլուի հետ հանդիպման մասին։ «Ինչպես անցյալ տարի, ես Թուրքիայի արտգործնախարարից Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի մասնակցելու հրավեր ստացա, և այս տարի, ամենայն հավանականությամբ, կմասնակցեմ դրան։ Ըստ ամենայնի, այնտեղ նույնպես հանդիպում է լինելու»,- ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+