Հայաստանի արժույթի շուկայում դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունվարի 5-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,67 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,27 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.08 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.16 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.19 դրամ է, գինն ավելացել է 0.74 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425,08 դրամ միջին գնով, ինչը 0,27 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.16 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.86 դրամ միջին գնով, հունվարի 4-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 460.75 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.73 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,97 դրամով՝ կազմելով 486,94 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







