Երևանում այսօր ցերեկը, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-3մ/վ:
Օդի ջերմաստիճանը՝ բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-ին, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







