Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:14

Ոմանք նախընտրում են բազմոցի վրա նստած մնալով բարեկամներից օգնություն ստանալ․ նախարար

Ոմանք նախընտրում են բազմոցի վրա նստած մնալով բարեկամներից օգնություն ստանալ․ նախարար

Տնտեսական արդյունքը, որը գոյացել է այս տարվա մեր աշխատանքի շնորհիվ պետք է  բաշխվի այնպես, որ ավելի խոցելի խավը կարողանա առնվազն չվատացնել իր կյանքի որակը, սակայն ոմանք նախընտրում են չաշխատել։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով թափուր աշխատատեղերի առկայությունը Հայաստնաում։

Նա նշեց, որ ոմանք նախընտրում են բազմոցի վրա նստած օգնություն ստանալ արտերկրի բարեկամներից։

«Շատ բան կախված է հենց մարդկանցից։ Ես կարող եմ օրինակ բերել իմ նախկին բիզնեսից․ սովորաբար այն մարդիկ, ովքեր գործազուրկ են և որոշակի օգնություն են ստանում նաև իրենց բարեկամներից՝ դրսից, նախընտրում են այդ օգնությունը, քան թե աշխատելը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ աշխատելով նրանք կստանան նույն գումարը, դեռ մի բան էլ ավելին, սակայն դա կլինի ոչ թե օգնություն, այլ աշխատավարձ։ Շատերը նախընտրում են նույն գումարը ստանալ առանց աշխատելու։

«Այսօր այդ խնդիրը ևս հանդիսանում է լուրջ խոչընդոտ, որպեսզի մարդիկ գնան աշխատանքի»,- մեկնաբանեց Քերոբյանը 100 000 թափուր աշխատատեղի առկայության հարցը։ Միևնույն ժամանակ Քերոբյանը նշեց, որ տրասվերները հարկելու հարց օրակարգում դրված չէ։

Նշենք, որ ըստ Քերոբյանի հայտնած տվյալների՝ նոյեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 113,8 տոկոս է, իսկ ամբողջ տարվա ահմար հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի համար 114,4 տոկոս է, ինչը Հայաստանի լավագույն ցուցանիշներից է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+