Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, լավատեսության հիմքում հայ ժողովուրդն է․ Թրեյսի

Լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, լավատեսության հիմքում հայ ժողովուրդն է․ Թրեյսի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է դեսպան Թրեյսիի հրաժեշտի տեսանյութը, որտեղ Լին Թրեյսին խոսում է Հայաստանում անցկացրած հիշարժան պահերի և հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին` հույս հայտնելով, որ ի հեճուկս ներկայիս մարտահրավերների՝ հնարավոր կլինի ապահովել խաղաղություն։

Ավելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։ Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է:

«Արդեն երեք տարուց ավելի է՝ Հայաստանում եմ։ Երկրի համար դժվարին ժամանակներ էին։ Չնայած անհերքելի մարտահրավերներին՝ ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ։ Լավատեսության հիմքում ժողովուրդն է։ Ինձ ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը»,- ասում է Թրեյսին։

Նա շեշտում է, որ խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծեց հայ-ամերիկյան գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ աջակցությունը Հայաստանին։

«2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն էր։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասում է դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև Սանահինի վանք։

«Հպարտ եմ, որ կարողացել ենք նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը։ Ետ նայելով իմ պաշտոնավարման 3 տարիներին և անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը՝ չեմ կարող չոգեշնչվել հայ ժողովրդի աննկուն տեսակով ր չլցվել ապագայի հանդեպ մեծ հույսով։ Այստեղից տանում եմ հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իմ հոգում»,- ասված է ուղերձում։

Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին ն Հայաստանում դեսպանի պաշտոնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+