Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:38

ԱԱ-22-ի լավագույն ֆուտբոլիստ Մեսսի ներդրումային հոլդինգի ղեկավարը ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովակիմյանն է

ԱԱ-22-ի լավագույն ֆուտբոլիստ Մեսսի ներդրումային հոլդինգի ղեկավարը ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովակիմյանն է

Ֆուտբոլի ԱԱ-22-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսին։

Քչերը գիտեն, որ համաշխարհային ֆուտբոլի աստղ և ՊՍԺ-ի խաղացող Մեսսին ներդրումային հոլդինգի (ներդրումներ սպորտում, տեխնոլոգիաներում և լրատվամիջոցներում) հիմնադիրն է, որի կառավարումը նա վստահել է ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովակիմյանին։

Հովակիմյանը Graph Ventures վենչուրային ընկերության գործընկերն է և ֆուտբոլային սթարթափի Matchday.com-ի համահիմնադիր։

«Այն պահից, երբ ես հանդիպեցի Լեոյին և Մեսսիի ընտանիքին 2017 թվականին, պարզ դարձավ, որ նրանք ապագայի համարձակ տեսլական ունեն։ Նրանք ցանկանում են շարունակել ուղղակի և երկարաժամկետ ազդեցություն ունենալ դաշտում և դրա սահմաններից դուրս«, — հայտարարել է Հովակիմյանը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ և երրորդ անգամ նվաճեց տիտղոսը: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Լուսաիլի Ազգային մարզադաշտում։

Հիմնական ժամանակն ու երկու լրացուցիչ խաղակեսերն ավարտվել են 3:3 հաշվով: Արգենտինացիների կազմում խփած գնդակներով աչքի ընկան Լիոնել Մեսին (23-րդ րոպե, 11 մետրանոցից, 108-րդ) և Անխել Դի Մարիան (36): Ֆրանսիացիների մոտ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն (80, 11 մետրանոցից, 81, 118, 11 մետրանոցից)։ 11 մետրանոցների շարքն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի հավաքականի:

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության հաղթող: Ավելի վաղ արգենտինացիները հաղթել են 1978 և 1986 թվականներին։ Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոն են դարձել 1998 և 2018 թվականներին։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրը Բրազիլիայի հավաքականն է (հինգ անգամ), չորս անգամ հաղթել են իտալացիներն ու գերմանացիները, երկու անգամ չեմպիոն են դարձել ուրուգվայցիները, մեկական անգամ՝ անգլիացիներն ու իսպանացիները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+