Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:49

Ադրբեջանում հակաֆրանսիական տրամադրությունների նոր ալիք է սկսվել ԱԱ-2022-ից ավարտից հետո

Ադրբեջանում հակաֆրանսիական տրամադրությունների նոր ալիք է սկսվել ԱԱ-2022-ից ավարտից հետո

Ադրբեջանում, անգամ ֆուտբոլում, հակաֆրանսիական տրամադրություններ են։ Սոցիալական հարթակում նման գրառումներ են տարածվում։  Արգենտինային աջակցող գրառում է արել նաև Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը։ Նա սոցցանցում հրապարակում է արել կապված Արգենտինայի՝ ԱԱ-2022-ում տարած հաղթանակի հետ։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ և երրորդ անգամ նվաճեց տիտղոսը: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Լուսաիլի Ազգային մարզադաշտում։

Հիմնական ժամանակն ու երկու լրացուցիչ խաղակեսերն ավարտվել են 3:3 հաշվով: Արգենտինացիների կազմում խփած գնդակներով աչքի ընկան Լիոնել Մեսին (23-րդ րոպե, 11 մետրանոցից, 108-րդ) և Անխել Դի Մարիան (36): Ֆրանսիացիների մոտ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն (80, 11 մետրանոցից, 81, 118, 11 մետրանոցից)։ 11 մետրանոցների շարքն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի հավաքականի:

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության հաղթող: Ավելի վաղ արգենտինացիները հաղթել են 1978 և 1986 թվականներին։ Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոն են դարձել 1998 և 2018 թվականներին։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրը Բրազիլիայի հավաքականն է (հինգ անգամ), չորս անգամ հաղթել են իտալացիներն ու գերմանացիները, երկու անգամ չեմպիոն են դարձել ուրուգվայցիները, մեկական անգամ՝ անգլիացիներն ու իսպանացիները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+