Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:19

«Կային, չկային հեքիաթներ» երեկոյին կներկայացվի նաև հայկական հեքիաթ

«Կային, չկային հեքիաթներ» երեկոյին կներկայացվի նաև հայկական հեքիաթ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական պերֆորմանսը։  

Թատրոնի և կինոյի դերասանները Armenian String Quartet-ի դասական երաժշտության կատարումների ուղեկցությամբ կկարդան աշխարհի ժողովուրդների հեքիաթները․միջոցառման ընթացքում կներկայացվի նաև հայ ժողովրդական հեքիաթ։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։

«Ժողովրդական հեքիաթները նման են գոհարների. թափառող սյուժեները դրանք կապում են միմյանց հետ, բայց եթե ավելի ուշադիր նայեք, և դուք չեք գտնի երկու լիովին նույնական հեքիաթներ: Ազգային բնավորության մասին ոչինչ ավելի լավ ու միևնույն ժամանակ ավելի բանաստեղծական չի պատմում, քան հեքիաթը։ Չէ՞ որ ֆանտաստիկ սյուժեի և կախարդական պատկերների միջոցով այստեղ հստակ երևում են մարդկային հիմնական սկզբունքները, բարոյականության նորմերը, աշխարհայացքը, կենցաղային յուրօրինակ կոլորիտը»,-նշում են նախաձեռնության հեղինակները։

Նշենք, որ միջոցառման ընթացքում յուրահատուկ գրքի ստեղծման մասին կպատմեն հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան և լրագրող, բանասեր, գրող, «Կային, չկային հեքիաթներ» գրքի հեղինակ Աննա Խրուստալևան։

Գրքի աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ, արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Էստոնիայից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+