Կյանքի 85-րդ տարում վախճանվել է ՌԴ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախկին նախագահ և կինոքննադատ Արմեն Մեդվեդևը։ Այս մասին РИА Новости — ին հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։
Ի սկզբանե Մեդվեդևի մահվան մասին հայտնել էր նրա շրջապատի աղբյուրը։
Մեդվեդևը եղել է Искусство кино ամսագրի խմբագիրը, 1992-1999 թվականներին գլխավորել է ՌԴ Պետկինոն։
Երկար ժամանակ Մեդվեդևը եղել է «Окно в Европу» ազգային կինոփառատոնի նախագահը։
Նա պարգևատրվել է «Кинотавра» մրցանակով՝ հայրենական կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







