Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







