Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:37

Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումը Նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է. Միրզոյան

Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումը Նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է. Միրզոյան

Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է, բայց ռուս խաղաղապահների ջանքերով շնորհիվ այդ հարցը հարթվել է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անրդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական կողմի սադրանքին, իբր, բնապահպանական նկատառումներից ելնելով միջանցքի փակմանը։

«Նոր պահանջների ներկայացումը միայն սրում է առկա իրավիճակը»,-հայտարարեց Միզրոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե, իբր, Բերձորի (Լաչինի) միջանցքի ոչ նպատակային է օգտագործվում, ինչպես նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժեր են տեղակայված, Միրզոյանը հայտարարեց. «Բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ-ն ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ Մենք գիտենք, որ ԼՂ-ն ունի Պաշտպանության բանակ, ինչը հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայերի ինքնապաշտպանություն  է։ Այս առաքելությունը այսօր առավել քան երբև պահանջված է»։

Ըստ նրա, երբ որ վերանա ԼՂ հայության էթնիկ գոյության վտանգները՝ այն ժամանակ ԼՂ հայությունը կկարողան քննարկել հնարավոր այլ սցենարներ, բայց այս պահին այդ վտանգը կա։ «ՀՀ-ի անունից կարող եմ ասել, որ մեք այնտեղ որևէ զինված միավորում չունենք»,-հայտարարեց նա։

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել՝ այս անգամ Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+