Արցախի ժողովուրդն իր ապագան չի տեսնում Ադրբեջանի կազմում և վաղուց արդեն հստակ դիրքորոշում է հայտնել այդ կապակցությամբ։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ադրբեջանը նույնպես պետք է հասկանա և ընդունի, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը մեկ տարածաշրջանում կողք կողքի ապրելն է, բայց ոչ միասին։ Այդ մասին ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ հայտարարել գերմանական ZDF հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում», — գրել է նա։
Վարդանյանը հայտնել է, որ հեռուստաալիքը մեծ ռեպորտաժով պատմել է Հայաստանի և Արցախի մասին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ինչպես նաև հրապարակել է կադրեր հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:
«Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը Արցախի խնդիրների նկատմամբ կարելի է միայն ողջունել», — հավելել է պետնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







