Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով: Աս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանոության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում այսօր և դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







