Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:05

Կբարձրանա շինարարական թույլտվության դրույքաչափը

Կբարձրանա շինարարական թույլտվության դրույքաչափը

ԿՄի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացման նպատակով բարձրացվում է շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու համար տեղական տուրքի դրույքաչափը: Որոշումն ընդունվեց դեկտեմբերի 1-ին կառավարության նիստի ժամանակ։ 

Ինչպես նախագծի փաթեթը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ երկար քննարկումներ են ունեցել և՛ կոմիտեներում, և՛ կառուցապատողների հետ։

Ըստ նախարարի՝ առաջին կարգավորումն այն է, որ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվելուց հետո պետք է դրա շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար:
 

Երկրորդ՝ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի ցածր լինելն է: Երևանում, օրինակ, ցանկացած գոտում 5 հազար ք/կմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ:

«Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկվում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տաս անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար ք/կմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետին շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմեն շինարարության ժամկետը երկարաձգելու համար, պետք է վճարեն ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:

Երևանում այս փոփոխությունները վերաբերվելու են բոլոր տիպի շենքներին և շինություններին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Իսկ սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի:
 

Ինչպես իր հերթին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաճախ ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և վերջ․ դրանով ավարտվում է: Այն մնում է տարիներով, նույնիսկ՝ տասնամյակներով: Դա դիտվում է որպես նորմալ երևույթ, ոչ ոք չի արձանագրում, որ անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում միջավայրի գեղագիտական տեսքը՝ սրանից բխող հետևանքներով:

«Նախագծով առաջարկում ենք՝ շինթույլտվությունն ավարտվել է, դրանից հետո այլ կարգի կարգավորումներ են, և գույքային հարկ պետք է վճարվի, և շինթույլտվությունը երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ արվեն»,- ասաց Փաշինյանը: 

Փաշինյանը նաև մեկ հետաքրքիր բան նկատեց․ ինքնակամ շինությունները չեն հարկվում և ոչ է քանդվում են։ Այսպիսով՝ ըստ Փաշինյանի՝ կարգավորումներն այնպիսին են, որ ինքնակամ շինություն ունենալն ավելի ձեռնտու է, քան օրինական։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+