Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 24-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,21 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,30 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.62 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.73 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 401.76 դրամ է, այն թանկացել է 1.19 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 417,38 դրամ միջին գնով, ինչը 1,50 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 6.26 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.77 դրամ միջին գնով, նոյեմբերի 23-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.59 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.18 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 2,42 դրամով՝ կազմելով 488,66 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







