Հայաստանի արտարժույթի շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 17-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,15 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթն ավելացել է 0,22 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.44 դրամ միջին գնով, երեկվա համեմատ ԱՄՆ դոլարը թանկացել է 0.17 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 400.15 դրամ է, այն արժեզրկվել է 0.09 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 415,71 դրամ միջին գնով, ինչը 0,53 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 6.25 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.80 դրամ միջին գնով, նոյեմբերի 16-ին առաջարկված գնի համեմատ գինը չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.06 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.32 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1,44 դրամով՝ կազմելով 481,44 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







