Բիշքեկում ընթացող սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը և 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նշվում է, որ Մահինյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել պայքարից, իսկ Գրիգորյանը հաղթել է ֆրանսիացի (3:1), վրացի (1;1), ադրբեջանցի (5:4) մարզիկներին և դուրս եկել եզրափակիչ:
Ոսկե մեդալի համար նա պայքարելու է ռուսաստանցի Սերգեյ Րյաբովի հետ: Եզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 16:00-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նոյեմբերի 11-13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են մարզական սամբո մրցաձևում Տիգրան Կիրակոսյանը՝ 58 կգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 64 կգ, Կառլեն Մահինյանը՝ 71 կգ, Ալեքսան Ստեփանյանը՝ 79 կգ, Դավիթ Գրիգորյանը՝ 88 կգ, Արսեն Խանջյանը՝ 98 կգ։ Մարտական սամբո մրցաձևում՝ Ավետիք Պողոսյանը՝ 79 կգ և Արման Ավանեսյանը՝ 98 կգ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







