Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է +2-ից +4 աստիճան տաքություն: Նոյեմբերի 9-ի ցերեկը սպասվումէ +12-ից +14 աստիճան տաքություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







