Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 3-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,35 դրամ միջին գնով, ամերիկյան արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ թանկացել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397.76 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 381.09 դրամ է, այն արժեզրկվել է 0.41 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 396.44 դրամ միջին գնով, ինչը 0.58 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է նույնը և կազմել 6,10 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.69 դրամ միջին գնով, ինչը 0.01 դրամով ավելի է նոյեմբերի 1-ին առաջարկված գնի համեմատ։
Բրիտանական ֆունտի գնումն իրականացվում է 438,50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,24 դրամով՝ կազմելով 464,81 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







