Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:39

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

Նոյեմբերի 3-ից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» օգնությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը նպատակ ունի խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, որի վառ ապացույցն է միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ֆիլմի ընդգրկվածությունը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «ԱՆՍԻ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում (Annecy International Animation Film Festival): Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում տեղի է ունեցել ֆիլմի հայաստանյան պրեմիերան՝ արժանանալով «Արծաթե ծիրան» մրցանակին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմն ընդգրկվել է նաև «FilmFest Hamburg» կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և «DocLisboa» փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում:

Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղի է ունեցել «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Բացի դրանից՝ ֆիլմն ընդգրկվել է վավերագրական ֆիլմերի «IDFA» Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի  «Best of Fests» բաժնում, ներկայացվել է «Asia Pacific Screen Award» (APSA) («Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն)՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Նշենք, որ ֆիլմն ընդգրկվել է նաև Տալինի միջազգային կինոփառատոնի (Tallinn Black Nights Film Festival) Բալթյան մրցութային ծրագրում, ինչպես նաև եվրոպական Arte հեռուստաալիքի (Ֆրանսիա, Գերմանիա) «Գրանդ Ֆորմատ» եզակի 90 րոպե տևողությամբ գեղագիտական վավերագրական ֆիլմերի ծրագրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+