Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,59 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը էժանացել է 0,88 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 398.18 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ նվազել է 0.76 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 385,50 դրամ է՝ գնի 0,12 դրամ կորցնելով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401,97 դրամ միջին գնով, ինչը 0,41 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.07 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.70 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 27-ին առաջարկված գնի համեմատ ցածր է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 443.44 դրամ միջին գնով, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.84 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,65 դրամով՝ կազմելով 470,06 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







