Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 394,79 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 2,47 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 401.03 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ նվազել է 1.90 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 386,38 դրամ է՝ գնի 0,26 կորստով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 402.44 դրամ միջին գնով, ինչը 0.94 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 6.08 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.76 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 25-ին առաջարկված գնի համեմատ ցածր է 0.05 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 441.69 դրամ միջին գնով, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,68 դրամով՝ կազմելով 468,06 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







