Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 397,29 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 1,27 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 403.09 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ նվազել է 1.25 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 386.18 դրամ է՝ թանկանալով 0.69 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401,71 դրամ միջին գնով, ինչը 0,86 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 6.18 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6,87 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 24-ին առաջարկված գնի համեմատ չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 439.12 դրամ միջին գնով՝ նախորդ օրվա համեմատ աճելով 5.38 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 5,80 դրամով և կազմել 465,38 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







