Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:29

Հայաստանում մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել. Հարությունյան

Հայաստանում մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել. Հարությունյան


Մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել ՀՀ վարչապետից։ Այս մասին Արցախի «Հանրային» հ/ը-ի եթերում Երևան կայացած այցի արդյունքների վերաբերյալ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Բոլոր հանդիպումներում ներկա անդամները մեզ ներկայացրել են ընդհանուր իրավիճակը։ Ստացել ենք վերջին մեկուկես ամիսների զարգացումների վերաբերյալ տեղեկություններ, որը  հիմք է հանդիսացել մեր համար հասկանալու, թե ներկա պահին ինչ զարգացումներ են ԼՂ հակամարտության առանցքում։ Առանցքայինը մեր համար Ադրբեջան-Հայաստան պայմանագիրն է և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդիրը»,-նշեց Հարությունյանը։

Հարությունյանը նշել է, որ Արցախի ինքնորոշման հարցում հետընթացի հեռանկարներ չեն դիտարկվում։ «Մեր կրած կորուստներից հետո չի դիտարկվում որևէ նահանջ այդ հարցում։ Դե ֆակտո անկախությունը եղել և կմնա, դժվարություններ կան դե յուրե անկախության հետ կապված»,-նշեց նա։

Նշենք, որ նախորդ շաբաթ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախից պատվիրություն էր ժամանել Երևան։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ. քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները և Արցախյան հակամարտությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+