Հոկտեմբերի 14-ը «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում նշանավորվեց անչափ կարևոր իրադարձությամբ՝ բնություն բաց թողնվեց եղջերուների 3 առանձնյակ։
Տոնական միջոցառմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Դիլիջան» ազգային պարկի, միջազգային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







