Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 11-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,24 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 406.41 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ չի փոխվել։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 383,15 դրամ է, գնի կորուստը կազմել է 1,48 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 398.68 դրամ միջին գնով, ինչը 1.83 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 5.98 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6,76 դրամ միջին գնով՝ հոկտեմբերի 10-ին առաջարկված գնի համեմատ նվազելով 0,11 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 432.78 դրամ միջին գնով, ինչը 3.29 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 3,65 դրամով՝ կազմելով 459,09 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







