Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը ելույթ ունեցավ Երևանում

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը ելույթ ունեցավ Երևանում

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Հայաստանում առաջին անգամ Ռուբեն Վարդանյանի  հիմնադրամի աջակցությամբ կայացան Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ​​ակադեմիական բալետի թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետի ներկայացումները։ Ներկայացումները, որոնք տեղի ունեցան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, իրականացվել են «Հայֆեստ» Կատարողական արվեստի 20-րդ միջազգային փառատոնի ծրագրի շրջանակներում։

Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլյա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործունեությանը։ Նրանց սիրո պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական և ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջև եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը և դառնում է նրա մահվան պատճառ: Կիսամոռացված, աշխարհից մեկուսացված, աղքատության մեջ ապրող Կլոդելը խելագարվում է։ Նրա դեմ ուղղված դավադրության ցավոտ գաղափարը, որում Կամիլյան Ռոդենին տեսնում է որպես գլխավոր դերակատար, անընդհատ տանջում է հոգեկան խանգարումից թուլացած կնոջ միտքը։ Նրան վիճակված էր մի ամբողջ 30 տարի անցկացնել հոգեբուժարանում, որտեղ և 1943 թվականին մահանում է` լինելով բոլորի կողմից մոռացված և լքված:

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը արտացոլում է այն ահռելի գինը, որ հանճարները վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար։ Օգտագործելով ժամանակակից բալետի հոգեբանական եզակի պլաստիկ լեզուն՝ Էյֆմանը ոչ միայն ներկայացնում է Ռոդենի և Կլոդելի կողմից վարպետորեն ուսումնասիրված մարդկային կրքերի աշխարհի նոր ըմբռնումը, այլ ի ցույց է դնում ստեղծագործական գործընթացի անհասկանալի և առեղծվածային լինելը։

«Ռոդենի և Կլոդելի կյանքն ու սերը երկու արվեստագետների զարմանալի պատմություն է, որոնց բարդ, անհավանական դրամատիկ միության մեջ միահյուսված են կիրքը, ատելությունը, ստեղծագործական խանդը: Քանդակագործների միջև տեղի ունեցած հոգևոր և էներգետիկ փոխանակումը եզակի է. մտերիմ լինելով Ռոդենի հետ՝ Կամիլյան ոչ միայն ոգեշնչեց նրան, օգնեց ձեռք բերել նոր ոճ և ստեղծել գլուխգործոցներ, այլև անձամբ զգաց սեփական տաղանդի արագ հասունացումը՝ վերածվելով տաղանդավոր վարպետի։ Գեղեցկություն, երիտասարդություն, հանճարեղություն․ այս ամենը նա զոհաբերեց իր սիրելիին», — ասում է թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանը:

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բեմադրության պրեմիերան կայացել է 2011 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Մադրիդի, Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերաբեմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։

Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ​​ակադեմիական թատրոնը հիմնադրվել է Բորիս Էյֆմանի կողմից՝ 1977 թվականին (թատերախմբի սկզբնական անվանումը եղել է «Լենինգրադի նոր բալետ»)։ Կոլեկտիվի կոնցեպտը բավականին համարձակ էր. այն ստեղծվել էր որպես հեղինակային, ռեժիսորական թատրոն՝ կարծես լինելով մեկ պարուսույցի փորձարարական լաբորատորիա։ Այսօր Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հայտնի է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի պարարվեստի սիրահարներին հետևյալ ներկայացումներով՝ «Կարմիր Ժիզել», «Ռուսական Համլետ», «Աննա Կարենինա», «Եվգենի Օնեգին», «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը», «Մեղքից այն կողմ», «Ռեքվիեմ», «Up & Down», «Չայկովսկի. PRO et CONTRA», «Պիգմալիոնի էֆեկտը», «Կիրքը Մոլիերի նկատմամբ կամ Դոն Ջովանիի դիմակը», «Ճայը. բալետի պատմություն»։ Համընդհանուր ճանաչված այս գործերը ոչ միայն ներկայացնում են ժամանակակից ռուսական բալետի նվաճումները գեղարվեստական ​​ամենաբարձր մակարդակում, այլև հանդիսատեսին ներկայացնում են ռուսական և համաշխարհային մշակույթի անմահ հոգևոր ժառանգությունը՝ ոգեշնչելով պարուսույցին և նրա թատերախմբին: Բորիս Էյֆմանի թատերախմբի ցանկությունն է՝ հանդիսատեսին ներգրավել մարդկային կրքերի անսպառ աշխարհում, աշխույժ հոգևոր կապեր հաստատել հասարակության հետ, ապշեցնել նրան պլաստիկ լեզվի պայծառությամբ և դինամիկությամբ։ Այս ամենի արդյունքն այն հաջողությունն է, որն արդեն մի քանի տասնամյակ ուղեկցում է թատերական ներկայացումներին աշխարհի առաջատար բեմահարթակներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+