Հայաստանի արտարժույթի շուկայում եվրոն և ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 401,62 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,94 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 407.47 դրամ միջին կգնով՝ երեկվա համեմատ նվազելով 0.95 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 370,34 դրամ է՝ աճելով 2,20 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 408,68 դրամ միջին գնով, ինչը 1,81 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.24 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.19 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 5-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.08 դրամով։
Բրիտանական ֆունտի գնումն իրականացվում է 446.22 դրամ միջին գնով, ինչը 1 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,82 դրամով՝ կազմելով 473,22 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







