Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 7-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 7-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







