Հայաստանի արժութային շուկայում այսօր դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 401,24 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը էժանացել է 0,88 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 407.82 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 0.72 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 387,32 դրամ է՝ գնին ավելացնելով 3,25 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401,85 դրամ միջին գնով, ինչը 4,09 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.09 դրամով և կազմել 6.65 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.24 դրամ միջին գնով՝ սեպտեմբերի 29-ին առաջարկված գնի համեմատ աճելով 0.07 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 433.16 դրամ միջին գնով, ինչը 5.88 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 6,12 դրամով՝ կազմելով 459,66 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







