Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:03

Մնացականյանը բելառուս արտգործնախարարի կարծիքը Փելոսիի մասին «վատ և անտեղի» է անվանել

Մնացականյանը բելառուս արտգործնախարարի կարծիքը Փելոսիի մասին «վատ և անտեղի» է անվանել

Հայաստանի նախկին ԱԳՆ Զոհրապ Մնացականյանն իր վերաբերմունքն է հայտնել Բելառուսի ԱԳ նախարարի՝ Փելոսիի այցի մասին հնչեցրած կարծիքի մասին:

«Բելառուսի արտաքին գործերի նախարարն իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի մասին։ Վատ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նա։

Այսպես կոչված «արևմտյան բազեների» այցելությունները ՀԱՊԿ երկրներ չեն նպաստում հակամարտությունների կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ սրում են դրանք։ Լրագրողների հետ զրույցում ասել էր Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:
 
«Բավական է միայն հիշել նրա այցը Թայվան, որից հետո տեղի ունեցավ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրում։ Այն մարդիկ, ովքեր եկել են, մասնավորապես, Երևան, բացարձակապես շահագրգռված չեն, որ մեր կազմակերպությունը լինի արդյունավետ։ Ավելին, նրանք ներկայացնում են այն երկրների մի ամբողջ ճամբար, որոնք նախկինում շահագրգռված էին, որպեսզի Խորհրդային Միության պարագծով գոյություն ունենան լարվածության մշտական օջախներ, իսկ այժմ՝ Ռուսաստանի պարագծով, որը նրանք դիտարկում են որպես գլխավոր հակառակորդ։ Ապավինել արտաքին հորեղբայրներին, մորաքույրներին հազիվ թե տեղին է»,- նշել էր նա:
 
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ընթացում Փելոսին մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+