Ռուսական «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման հաղորդավար, լրագրող Դմիտրի Դիբրովը վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում է։ Այս մասին հայտնում է newspostrussia.ru-ն։ Նշվում է, որ 62-ամյա լրագրողն արդեն տոմսեր է գնել և պատրաստվում էր ինքնաթիռ նստել, սակայն կտրուկ փոխել է ծրագրերը։
Նշվում է, որ երկու տարի առաջ առաջատար Դիբրովն ինսուլտ է տարել։ Նա մինչև հիմա վերականգնվում է ծանր հարվածից և, հետևաբար թռիչքները հեշտ չեն լինում։ Բացի այդ, արդեն մեկ տարի է հեռուստատեսությունում նա ծրագիր չի վարում, ուստի Ռուսաստանում մշտապես լինելու անհրաժեշտություն չունի։
Դիբրովի կնոջ՝ Պոլինա Դիբրովայի խոսքով ՝ արտասահմանում նրանք դեռ որոշ ժամանակ կանցկացնեն։ Թե ինչն է ստիպել զույգին մնալ արևային Հայաստոնւմ, կինը չի բացահայտել։
«Արևոտ Երևանը մեզ երեկ բաց չթողեց։ Մենք փոխեցինք տոմսերը և մնացինք» , — գրել է նա սոցցանցի իր էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







