Թուրքական Is Bankasi և DenizBank խոշոր բանկերը դադարեցրել են ռուսական «Мир» քարտերի սպասարկումը:
«Այո, սեպտեմբերի 16 — ին որոշում է կայացվել դադարեցնել «Мир» քարտերի սպասարկումը», — հայտնել են Is Bankasi տեղեկատվական կենտրոնից:
Իր հերթին, Deniz բանկի հաճախորդների սպասարկման ծառայությունում նշել են, որ «Мир» քարտերը չեն ընդունվում իրենց բանկոմատներով և դրանց գծով գործարքներ չեն իրականացվում:
Ավելի վաղ Financial Times պարբերականը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել թուրքական բանկերի վրա, որոնք աջակցում են ռուսական «Мир» վճարային համակարգի աշխատանքին։ Ինչպես նշվել է հրապարակման մեջ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ այդ համագործակցությունը Մոսկվային թույլ կտա «խուսափել արևմտյան պատժամիջոցներից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







