ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումները հետաձգվում են։
Այս մասին Armenia Today-ի հետ զրուցում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ դա կապված է հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի հետ։
«Նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է»,-հայտնեց նա։
Խաչատրյանի փոխանցմամբ՝ այլ միջոցառումներ պլանավորված չեն եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







