Երևանում ռուսական տան (Հայաստանում Россотрудничества -ի ներկայացուցչության) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, քննարկել է Սևաստոպոլի պետական համալսարանի պատվիրակության անդամների հետ համատեղ նախագծերը, որը գլխավորում է բուհի ռեկտոր Վլադիմիր Նաչաևը։
«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու համատեղ նոր նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Օրինակ, խոսեցինք հնագիտական ուսումնասիրությունների մասին, որոնցով համալսարանը սկսել է ակտիվորեն զբաղվել վերջին տարիներին։
Մասնավորապես, այժմ աշխատանքներ են տարվում Բյուզանդիայի պատմության ուսումնասիրման ուղղությամբ, որի պատմությունը սերտորեն միահյուսվում է Հայաստանի պատմության հետ», — տեղեկացնում է Ռուսական տունը իր Facebook-յան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







