Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 12-ին, 13-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրոնը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-ին, 13-ին, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ին, 15-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







