Սեպտեմբերի 8-ին Ֆրեյզերի ինստիտուտը հրապարակել է աշխարհի 165 երկրներում տնտեսական ազատության և բիզնես վարելու դյուրինության աստիճանի վերաբերյալ իր ամենամյա տնտեսական ազատության հարցման արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրեյզերի ինստիտուտի կայքէջում տեղեադրված ամփոփագրից։
2020 թվականի տվյալներով Հայաստանը 7,84 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը՝ նախորդ վարկածի 17-րդ տեղի (7,98 միավոր) համեմատ բարելավելով իր ցուցանիշը:
Ադրբեջանը 119 – րդ տեղում է, Վրաստանը՝ 15, Իրանը՝ 159, Թուրքիան՝ 112-րդ տեղում է։ Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Հոնկոնգը, 2 – րդում՝ Սինգապուրը, 3 – րդում՝ Շվեյցարիան:
Տնտեսական ազատությունների համաշխարհային ինդեքսում չափում է երկրների տնտեսությունների տնտեսական ազատության աջակցության աստիճանը։ Տնտեսական ազատության անկյունաքարը անձնական ընտրությունն է, կամավոր փոխանակումը, շուկա մուտք գործելու ազատությունը և մրցակցությունը, ինչպես նաև անձի և մասնավոր սեփականության անվտանգությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







