Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







