Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:44

Նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատողների թիվն աճել է 4.7%-ով

Նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատողների թիվն աճել է 4.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թ. հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683152 մարդ, որից 202987-ը՝ պետական հատվածում, 480165-ը՝ ոչ պետական: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

? Նախորդ տարվա հուլիսի համեմատ աշխատողների թվաքանակն աճել է 30.7 հազար մարդով կամ 4.7%-ով:
? Նախաճգնաժամային 2019թ. հուլիսի համեմատ աշխատողների թիվն աճել է ավելի քան 80 հազարով կամ 13.3%-ով:
? Աշխատողների թվի աճը նախորդ տարվա համեմատ գրանցվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին (7% աճ): Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով:
? Ըստ ոլորտների՝ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է ՏՏ ոլորտում՝ 43.8%: Ոլորտի աշխատողների թիվը 20.7 հազարից մոտեցել է 30 հազարի:
? 683 152 հոգուց մեծ մասը զբաղված են մանրամեծածախ առևտրի (122 252 մարդ), կրթության (111 088 մարդ), մշակող արդյունաբերության (79 379 մարդ), առողջապահության և սոցապ սպասարկման (48 996 մարդ) ոլորտներում:
? Պետական կառավարման ոլորտում աշխատողների թիվը այս տարվա հուլիսին կազմել է 34 311 մարդ, որը նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից ցածր է 4.8%-ով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+