Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:06

Կառավարությունը սահմանել է ավտոտրանսպորտի շուկաներին ներկայացվող պահանջները

Կառավարությունը սահմանել է ավտոտրանսպորտի  շուկաներին ներկայացվող պահանջները

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստին ընդունված որոշմամբ կանոնակարգում է տվյալ բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:

Նախագծով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ են դարձնում ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը։

Ըստ ՏԿԵՆ նախարար Գնել Սաոսյանի՝ նախագծի վրա շատ երկար են աշխատել ու սահմանել մի շարք նորմեր։

Օրինակ, ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կառուցապատումն իրա­կա­նացվելու է ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարու­թյան թույլտվության հիման վրա։

Շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50 000 քառ. մետր՝  ներառյալ շենք-շինությունները: 

Շուկաները պետք է ապահովված լինեն իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով, որի մակերեսը չպետք է պակաս լինի, քան ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը։

Տարածքը պետք է ունենա տրանսպորտային միջոցների կայանումն ու անվտանգ տեղաշարժը կարգավորող գետնանշումներ, հաստատված նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան, պետք է համա­լրված լինի ինժեներական հաղորդակցության ջրամատակարարման, ջրահեռացման (մակերևութային ջրերի հեռացման), ինչպես նաև էլեկտրամատակարարման համակարգերով, շարժական կամ անշարժ սանհանգույցներով, հակահրդեհային ազդանշանման համակարգերով։

Շուկայի ծառայություններից օգտվող­ների համար նախատեսված տեղեկատվական-գովազդային ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

Կազմակերպիչն ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը տեղում կազմակերպելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում  ապահովում է փաստաթղթերի ձևակերպման և վճարումների, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում անկանխիկ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։

Տարածքում կարող են տեղակայված լինել ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+