ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-ի, 7-ի գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 7-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







