Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:36

Իրանի՝ Սյունիքի մարզին սահմանակից նահանգի նահանգապետը կարևորել է տնտեսական կապերը

Իրանի՝ Սյունիքի մարզին սահմանակից նահանգի նահանգապետը կարևորել է տնտեսական կապերը

Իրանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները լրջորեն կամրապնդվեն երկու երկրների սահմանամերձ նահանգների միջև առևտրային կապերի զարգացման դեպքում, հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Աբեդին Հորրամը՝ իրանական տարածաշրջանից Հայաստան կատարած տնտեսական և առևտրային պատվիրակության այցի ընթացքում, հայտնում է Mehr-ը:

Նահանգապետը կարևորել է Իրանի համար հարևան երկրների խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումը: Նա նշել է, որ Իրանի սահմանամերձ նահանգից պատվիրակության այցը Հայաստան վկայում է հարևան հանրապետության հետ կապերի ընդլայնման Իրանի մտադրությունների լրջության մասին:

«Իրանը և Հայաստանը  քաղաքական և տնտեսական հարաբերությունների առումով ռազմավարական լավ իրավիճակում են գտնվում», — հայտարարել է Հորրամը՝ նշելով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը:

Նա հույս է հայտնել, որ այդ ուղևորությունից հետո կվերացվեն Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման խոչընդոտները: Նրա խոսքով, Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը և Սյունիքի մարզը կարող են կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ընդլայնման գործում:

«Արևելյան Ադրբեջանի հարմար ենթակառուցվածքը, ներառյալ Հայաստանի հետ ընդհանուր սահմանի «Արաս» ազատ տնտեսական  գոտին և 50 սահմանամերձ քաղաքների և արդյունաբերական գոտիների առկայությունը, կարող է բարձրացնել երկու երկրների միջև առևտրի մակարդակը», — նշել է իրանցի նահանգապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+