ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նախորդ փառատոներն անցկացվել են 2019 և 2021 թվականներին, իսկ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ կհավաքվեն կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, անվանի արվեստագետները։
Փառատոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 6–ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը։ Մասնագիտական փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանից, Գերմանիայից, Հորդանանից հրավիրվել են մասնագետներ։
Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։00-ին, Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունեն գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







