Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:42

Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելյան եռակողմ հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելյան եռակողմ հանդիպման մասին

Երեկ Բրյուսելում տեղի ունեցած քննրկումներն իհարկե ծավալուն էին և հեշտ չէին: Այս մասին կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կայացված որոշումների մասին մամուլի հաղորդագրության միջոցով արդեն տեղեկացրել են:

«Ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ այնպիսին, ինչպես ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: Այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է շարունակել ամենօրյա աշխատանք՝ մեր տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար, որի համար պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանալ խնդրի վրա:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացավ եռակողմ հանդիպում: Սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի չորրորդ հանդիպումն է Բրյուսելում։ Ավելի վաղ նրանք հանդիպումներ են ունեցել 2021-ի դեկտեմբերին, այս տարվա ապրիլին և մայիսին։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կառուցողական է համարել չորեքշաբթի Բրյուսելում Հայաստանի  և Ադրբեջանի և ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մթնոլորտը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- գրել է նա Twitter-ում:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+