Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Ինչ տրամաբանությամբ պետք է գործի հրավառություններն արգելող օրենքը

Ինչ տրամաբանությամբ պետք է գործի հրավառություններն արգելող օրենքը

Հրավառություններն արգելող օրենքի նախագծի  ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի ողջ բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

 
«Աշխարհում որևէ քաղաքակիրթ քաղաքում չեմ տեսել, որ մասնավոր միջոցառումներին ռեստորաններում ամեն օր հրավառություն լինի: Ամենայն հարգանքով այդ օրը ծնված մարդու նկատմամբ, բայց շրջակա հատվածներում ապրող բնակչությունը մեղք չի գործել, որ տվյալ մարդը այդ օրը ծնվել է»,- ասաց Ավինյանը:
 
 

Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետք է լիազորությունները տրվեն համայնքի ղեկավարին և նա որոշի՝ արգելե՞լ այս կամ այն միջոցառմանը հրավառություն կազմակերպելը, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերվում է պատասխանատվության հատվածին, ապա լիցենզավորման խիստ գործընթացով ենք գնում: Լիցենզավորված ընկերությունները, ենթադրվում է՝ շատ չեն լինելու, և ներմուծված ապրանքը գրանցված է լինելու:  Եթե ռեստորանում հրավառություն հնչի, կնշանակի լիցենզավորված ընկերությունները հրավառության նյութերը վաճառել են ոչ ճիշտ մարդկանց կամ մաքսանենգ ճանապարհով են նյութերը բերել»,- ասաց Ավինյանը:

 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը վստահ է, որ հենց վաճառքի սահմանափակումը օրենքով գործի, խնդիրը 90 տոկոսով լուծված կլինի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+